«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամները Բարտոմեույին անվստահություն են հայտնել
Բարսելոնայում ավարտվել է «Բարսելոնա» ակումբի տնօրենների խորհրդի արտակարգ նիստը:
Նիստի արդյունքներով խորհրդի մի շարք անդամներ կոչ են արել անվստահություն հայտնել ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուին, իսկ մի քանիսը հրաժարական են տվել:
Նիստը հրավիրվել էր այն բանից հետո, երբ թիմի ավագ Լիոնել Մեսին [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/25/1163067/]հայտնել էր[/url] ակումբից հեռանալու ցանկության մասին: