«Բարսելոնայի» նախագահին անվստահություն հայտնելու համար ստորագրահավաք է սկսվել
«Բարսելոնայի» նախագահի նախկին թեկնածու Աուգուստի Բենեդիտոն մտադիր է անվստահության գործընթաց սկսել է ակումբի ղեկավարության դեմ՝ Ժոզեպ Բարտոմեուի գլխավորությամբ:
Անվստահություն հայտնելու համար Բենեդիտոն պետք է 16 հազար ստորագրություն հավաքի: Նա մտադիր է դա անել «Էսպանյոլի», «Յուվենտուսի» և «Էյբարի» հետ «Բարսելոնայի» տնային խաղերի ժամանակ:
«Բարտոմեուն պետք է հրաժարական տա: Ամեն ինչ նրա վերահսկողությունից դուրս է եկել: Այժմ ակումբում կառավարման ճգնաժամ է:
Կարծում եմ, կա ակումբի առնվազն 40 կամ 50 հազար անդամ, որոնք պատրաստ են աջակցել մեզ», հայտարարել է Բենեդիտոն: