211652_close_icon
views-count5893 դիտում article-date 22:21 25-08-2020

Մեսին «Բարսելոնային» ֆաքսով տեղեկացրել է, որ հեռանում է ակումբից. նրա որոշումը վերջնական է

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին որոշում է կայացրել հեռանալ թիմից: Գրեթե բոլոր իսպանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ արգենտինացին իր որոշման մասին ակումբին հայտնել է ֆաքսով: Նա ցանկանում է օգտվել իր իրավունքին և միակողմանի կարգով խզել պայմանագիրը: Նշվում է, որ տվյալ կետի ժամկետն ավարտվել է հունիսի 10-ին, սակայն կորոնավիրուսի հետ կապված ոչ սովորական իրավիճակը, մեծ հավանականությամբ, Մեսիին թույլ կտա օգտվել այդ իրավունքից: Սպասվում է, որ Մեսին հանգստյան այս օրերին չի մասնակցելու թիմի մարզումներին և կորոնավիրուսի թեստ չի հանձնելու: Նրա որոշումը վերջնական է:

Նմանատիպ նյութեր