Սամյուել Էտո՛Օ. Ես եմ «Բարսելոնային» հաղթանակներ բերել, ոչ թե՝ Մեսին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամյուել Էտօ՛Օ-ն պատմել է կատալոնական թիմի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ անցկացրած ժամանակաշրջանի մասին:
«Գվարդիոլան ամբողջ կյանքն անցկացրել է «Բարսելոնայում», սակայն այն ժամանակահատվածում, երբ ես ակումբում էի, նա չէր հասկանում թիմին, չէր ապրում կոլեկտիվի կյանքով:
Ես ասացի Գվարդիոլային. «Դու պետք է ներողություն խնդրես, որովհետև ես եմ հաղթանակներ բերում «Բարսելոնային», այլ ոչ թե՝ Լիոնել Մեսին»:
Այդ ժամանակ հենց այդպիսին էր իրավիճակը: Մեսիի ժամանակն ավելի ուշ եկավ: Հարցրեք Չավիին, Ինյեստային և մնացած բոլորին. այն ժամանակ դա իմ դարաշրջանն էր:
Ես «Բարսելոնային» հաղթանակներ էի բերում, և Գվարդիոլան պետք է ներողություն խնդրի», ասել է Էտօ՛Օ-ն: