Աշխարհի ամենաարագավազ մարդը վարակվել է կորոնավիրուսով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճամայկացի արագավազորդ, օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը վարակվել է կորոնավիրուսով: 34-ամյա մարզիկի մոտ հիվանդությունն ընթանում է առանց սիպտոմների և նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
«Ես հաստատում եմ, որ հիվանդացել եմ կորոնավիրուսով, շաբաթ օրը թեստ էի հանձնել: Ձգտում եմ պատասխանատու լինել և մնում եմ կարանտինում: Սիպտոմներ չունեմ», գրել է Բոլտն իր ինստագրամի էջում:
Նախորդ շաբաթ Բոլտը նշել էր իր ծննդյան օրվա առթիվ խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին եղել Անգլիայի հավաքականի խաղացող Ռահիմ Սթերլինգը և Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիս Լեոն Բեյլին: Այժմ Բոլտի բոլոր հյուրերը թեստ են հանձնում:
Տեղի լրատվամիջոցները Բոլտի հրավիրած խնջույքի առթիվ մտահոգություն էին հայտնել, քանի որ հյուրերն առանց դիմակների էին:
3 միլիոն բնակչություն ունեցող Ճամայկայում գրանցվել է կորոնավիրուսից վարակման 1413 դեպք, մահացել է 16 հոգի: