211652_close_icon
views-count1344 դիտում article-date 17:50 25-08-2020

Պաշտամունքի գմբեթով շենքը

<< Փարիզ – 2024 >> ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է , որ << Grand Palais >> մեծ մրցասպարեզի վերակառուցումը կավարտվի ժամանակին։ Այնտեղ անցկացվելու են սուսերամարտի և թաեքվոնդոյի մրցաշարերը։ Փորձագետները սակայն համոզված չեն, որ պաշտամունք հանդիսացող Եվրոպայի ամենամեծ ապակե գմբեթով / մակերեսը 17,500 քմ է / շենքը շահագործման կհանձնվի ժամանակին։ Նկատի ունեն աշխատանքի բարդությունն ու ծավալը։ Շինությունն, ի դեպ, հատուկ կառուցվել է 1900 թ․ օլիմպիական խաղերի և համաշխարհային ցուցահանդեսի համար: Հաստատության հիմնանորոգումը կսկսվի դեկտեմբերին և պետք է ավարտվի 2023 թ․ գարնանը: Ֆրանսիայի կառավարությունը վերականգնման համար հատկացրել է 373 միլիոն եվրո: Սակայն, կանխատեսումների համաձայն, ամենայն հավանականությամբ, այդ գումարը պետք է ավելանա գրեթե մեկուկես անգամ:

Նմանատիպ նյութեր