844 դիտում
14:00 23-05-2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ
Մայիսի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորեց իր գործընկերոջը գալիք ազգային տոնի կապակցությամբ՝ հաջողություն և բարօրություն մաղթելով Արգենտինայի բարեկամ ժողովրդին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման և սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը և Ֆելիպե Սոլան վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և պատմական ամուր կապերով միահյուսված հայ-արգենտինյան համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ: Այդ համատեքստում երկուստեք առանձնահատուկ ընդգծվեց Արգենտինայի հայ համայնքի կամրջող դերակատարությունը ինչպես Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի ամրապնդման և աշխուժացման, այնպես էլ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու գործում:
Ի թիվս երկկողմ համագործակցության մի շարք ուղղությունների՝ արտգործնախարարներն առանձնացրեցին առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները՝ անմիջական դերակատարների և գործարար շրջանակների միջև կապերի խթանման տեսակետից կարևորելով համապատասխան հարթակների ստեղծումը և միջոցառումների նախաձեռնումը:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց բազմակողմ ձևաչափերում առկա արդյունավետ փոխգործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա: Այս տեսակետից առանձնահատուկ բարձր գնահատվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ Հայաստանի և Արգենտինայի սերտ համագործակցությունը։
Հայաստանի և Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:
Նմանատիպ նյութեր
1709 դիտում
21:00 18-03-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ
Այս բաժնից
391 դիտում
11:25 06-05-2024
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը
415 դիտում
10:58 06-05-2024
Այս տարի կառավարության, «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ պետք է որևէ հանգուցալուծման գանք. քաղաքապետ