1640 դիտում
14:41 06-05-2021
Շուշիի Մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր․ Արա Այվազյան
Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է խաղաղ կարգավորման մաս։ Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը։
«Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենան գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և մենք լիահույս եք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց նա։
Նա մատնանշեց, որ պատմամշակութային արժեքների պաշտպանությունը մարդու իրավունքների մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են։
«Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝ նկատելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին, կոպիտ ձևով ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես ՄԱԿ-ի միջազգային նորմերը,- պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»։

Նմանատիպ նյութեր
41057 դիտում
13:26 14-11-2020
Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը
1083 դիտում
20:36 06-09-2022
Եթե ամեն ինչ նախատեսվածի պես ընթանա, հավանական է, որ 2023-ին վերաբացվի Մայր տաճարը. Մայր Աթոռի լուսարարապետ
1319 դիտում
21:46 12-06-2014
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ծառայողի այլատյացությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ
Այս բաժնից
403 դիտում
17:41 06-05-2024
Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է
397 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ