211652_close_icon
views-count1535 դիտում article-date 16:24 25-08-2020

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է Իրանի նորանշանակ դեսպանի հետ. գործակցության հեռանկարներ՝ հստակ քայլերով

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։ Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։ Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների համապատասխան կառույցների միջև հետագա համագործակցության հեռանկարների՝ մասնավորապես սահմանային գոտիներում համատեղ փրկարարական վարժանքների անցկացման հնարավորությունների և այլ ուղղություններով գործակցության զարգացման շուրջ: Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային դարավոր կապերը պարտավորեցնում են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները: Զրույց-քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել փոխադարձ հանդիպումները ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, վեր հանել համատեղ նախագծերը՝ կյանքի կոչելու և տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով: «Բազմաթիվ անելիքներ ունենք երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և գործնական դաշտ ստեղծելու առումով: Միշտ պատրաստակամ ենք անհրաժեշտության դեպքում արձագանքել և մեր ուժերի ներածին չափով աջակցել հարևան Իրանի բարեկամ ժողովրդին»,-նշել է նախարար Ցոլակյանը: Հանդիպման վերջում նախարարն ու դեսպանը փոխանակվել են հուշանվերներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր