1740 դիտում
12:02 25-08-2020
Վիսկոնսինում բողոքի ցույցեր են կազմակերպվել ի պաշտպանություն աֆրոամերիկացիների իրավունքների․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգում սկսվեցին բողոքի ցույցեր այն բանից հետո, երբ ոստիկանությունը կրակեց սևամորթ մի մարդու ուղղությամբ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5556286.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ըստ ոստիկանության, իրավապահներն արձագանքել են տեղի ունեցող միջադեպին: Հայտնի է տղամարդու անունը՝ Յակոբ Բլեյք, ով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Նա շտապ ենթարկվել է վիրահատության: Դրա մասին տեղեկացրել են նրա ընտանիքի անդամները:
Հրապարակված տեսանյութում երևում է, որ Բլեյքը հրազենային հարված է ստացել մեջքից, երբ փորձում էր նստել ավտոմեքենան: Քաղաքային իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել միջադեպից հետո սկսված անկարգությունների պատճառով: Կիրակի երեկոյան հարյուրավոր մարդիկ երթով շարժվել են ոստիկանության բաժնի մոտ՝ հրդեհելով ճանապարհին գտնվող ավտոմեքենաները:
Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել: Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը դատապարտել է Բլեյքի հետ տեղի ունեցածը, ով, ինչպես հայտնի է, եղել էր անզեն: Նահանգապետը հայտարարել է, որ ժամանակն է գործելու ընդդեմ նման դրսևորումների և տեղեկացրել, որ այս հարցով մոտ օրերս կդիմի նահանագի օրենսդիրներին:
Բլեյքի անունը ակտիվորեն շրջանառվում էր սոցցանցերում: Հազարավոր մարդիկ ստորագրեցին միջնորդագիր ՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել միջադեպին ներգրավված ոստիկաններին: Ըստ ընտանիքի անդամների և ընկերների, վիրահատությունից հետո Բլեյքի վիճակը կայուն է:
Ըստ ականատեսների, Բլեյքը փորձում էր բաժանել երկու կռվող կանանց, իսկ ոստիկանությունը, նախքան զենքի կիրառումը, փորձել է հատուկ միջոցներ գործադրել Բլեյքի դեմ: Դեռևս վերջնականորեն պարզ չեն միջադեպի բոլոր հանգամանքներն ու մանրամասնությունները, թե հատկապես ինչն է հանգեցրել զենքի կիրառմանը: Առայժմ պարզ չէ նաև, թե ով է զանգահարել ոստիկանություն և ինչ է տեղի ունեցել մինչև տեսագրության սկիզբը:
Վիսկոնսինի արդարադատության նախարարությունը հետաքննում է դեպքը: Հաղորդվել է, որ ներգրավված իրավապահների նկատմամբ այս պահին կիրառվել են վարչական միջոցներ: Նրանց անունները չեն հրապարակվում:
Իրավիճակը քաղաքում սակայն շարունակում է մնալ լարված: Երկուշաբթի օրվա դրությամբ ոստիկանների դեմ միջնորդագիրը ստորագրել է արդեն շուրջ 18 հազար մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4326 դիտում
10:04 14-03-2018
Ռուսաստանում անցկացվում են հակապուտինյան բողոքի ցույցեր. «Ամերիկայի ձայն»
2514 դիտում
20:46 03-01-2022
Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել
10169 դիտում
21:39 12-01-2019
ԱՄՆ-ում արդարացրել են չորս աֆրոամերիկացիների, որոնք 70 տարի մեղադրվել էին բռնաբարության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1126 դիտում
23:39 21-11-2024
Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ
919 դիտում
22:20 21-11-2024
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազաներին հարվածելու մասին
958 դիտում
20:54 21-11-2024
Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ