211652_close_icon
views-count1320 դիտում article-date 22:17 24-08-2020

Օգոստոսի 21-ին Երևանում իրականացված ՃՈ հերթական ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։ Օրինազանց վարորդներից երեքը ալկոհոլ օգտագործած վիճակում էին, մեկը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա։ Հարգելի՛ վարորդներ, պահանջում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները. նմանօրինակ ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր