211652_close_icon
views-count3990 դիտում article-date 23:02 28-04-2020

Ապրիլի 27-ի երեկոյան մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 27-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։ Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 4 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով շահագործվող 2 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, հայտնաբերվել է երկու մեքենա, որոնց վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել են մի քանի տասնյակ արձանագրություններ։ Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր