211652_close_icon
views-count3935 դիտում article-date 21:04 05-05-2020

Մայիսի 4-ին Երևանում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Չորս մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։ Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր