211652_close_icon
views-count5545 դիտում article-date 17:32 24-08-2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կյանքի է կոչել 17-ամյա Դավիթի երազանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երազանքից՝ իրականություն։ 17-ամյա Դավիթ Ամիրշատյանը բնակվում է Էջմիածնում, սովորում է Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։ Նա մի օր հայտնել էր իր մանկության երազանքի՝ հրշեջ-փրկարարների առօրյային ծանոթանալու մասին։ Ընկերներից մեկն այս պատմությունը նամակի էր վերածել ու հասցեագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։ Նախարարի հանձնարարությամբ Դավիթի համար Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատ շրջայց է կազմակերպվել: Փրկարարները տղային ներկայացրել են իրենց աշխատանքային առօրյան: Դավիթը մի քանի րոպեով պայմանական հրդեհաշիջման է մասնակցել։ Նախարար Ցոլակյանի կողմից երիտասարդը համազգեստ է նվեր ստացել ու ցանկություն է հայտնել օրվա տպավորությունները կտավին հանձնել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր