244931 դիտում
17:24 27-10-2019
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից,Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի 22-ամյա հրշեջ-փրկարարի հոգեհանգստին ներկա են ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանի հոգեհանգիստը։
Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վրեժ Գաբրիելյանը, ԱԻՆ ղեկավար կազմը։
Հոգեհանգստին ներկա է նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը:
Հոգեհանգստին ներկա էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ս. Դեվելյանի գործընկերները, հարազատները, հանրապետության տարբեր մարզերից ժամանած նրա գործընկերները։
Հոգեհանգստյան արարողությանը ներկա մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Լույսի պես տղա էր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ պահեց սահմանը։ Ցավում ենք, որ նման ողբերգական դեպքի հետևանքով կորցրեցինք նրան։ Եթե ապրիլյանի ժամանակ սահմանն էր պահում, ապա ընդունվելով Լոռու մարզի Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ իր գործընկերների հետ անտառը փրկում էր կրակի ճիրաններից։ Ցավոք, կրակն իր սև գործն արեց։ Ցավում ենք տեղի ունեցածի համար, ընտանիքի անդամներին էլ տոկունություն ու համբերություն ենք ցանկանում»։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/25/1138820/]հայտնել [/url]էինք, որ հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես Լոռու մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ 2 հրշեջ-փրկարար այրվածքներ էին ստացել, որոնցից մեկը մահացել էր, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխել էին Վանաձորի հիվանդանոց:
Դեպքի վայր էր ժամանել անձամբ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ էր հաստատել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը թռել էր Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեին Երևան:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորին, ում օպերատիվորեն առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները, սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել էին Երևան: Առաջին իսկ պահից հիվանդանոց էր ժամանել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր, վիրավորն էլ նույն հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ Էդգար Իշխանի Գրիգորյանն է:
[b]Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հրշեջ-փրկարար, 22-ամյա Սամվել Դեվելյանն է
[/b][img]https://st0.shamshyan.com/editor/0360170001572182886176517.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8158 դիտում
14:24 07-08-2019
Ֆելիքս Ցոլակյանը հրշեջ-փրկարարական ջոկատներին կոչ է արել միշտ բարձր պահել փրկարարի կոչումն ու պատիվը