211652_close_icon

Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է բարձրացնել հարուստների հարկերը

views-count1828 դիտում article-date 10:38 24-08-2020
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում նախատեսում է բարձրացնել նրանց հարկերը, ովքեր տարեկան 400 հազար դոլարից ավելի են ստանում, բայց ոչ մի նոր հարկ չի լինի նրանց համար, ովքեր ավելի քիչ են վաստակում։ «Ես հարկերը կբարձրացնեմ նրանց համար, ովքեր 400 հազարից ավելի են ստանում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ժամանակն է, որ նրանք սկսեն վճարել մեր տնտեսական պարտավորությունների իրենց բաժինը։ Ես ոչ մեկին չեմ պատժում։ Մեծահարուստները պետք է ներդնեն իրենց արդարացի բաժինը, իրենց բաժինը պետք է ներդնեն կորպորացիաները»,- ասել է Բայդենը [url=https://abcnews.go.com/Politics/biden-abcs-david-muir-raising-taxes-taxes-making/story?id=72554803]ABC[/url] հեռուստաալիքի հետ զրույցում։ Ի պատասխան հարցին՝ հարկեր կլինե՞ն նրանց համար, ովքեր ավելի քիչ են ստանում, նա ասել է․ «Դրա անհրաժեշտությունը չի լինի»։

Նմանատիպ նյութեր