Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հարուստների շարքում. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենևին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաև «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է)»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: