Լուկաշենկոն նստավայր է ժամանել զրահաբաճկոնով ու ինքնաձիգով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է Անկախության պալատի առջև գտնվող հրապարակ:
Երկրի ղեկավարը հրապարակում շրջել է զրահաբաճկոնով ու AKM ինքնաձիգով, որը փամփուշտների պահունակ չի ունեցել:
Նշենք, որ Անկախության պալատը Լուկաշենկոյի նստավայրն է: