Բարձիթողի վիճակ՝ Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակում․ կին զինծառայողը պնդում է, որ վերադասը իրենց հետ շատ վատ է վարվում, հղիներին ստիպում են զրահաբաճկոնով վազել և ռազմական ոստիկանությունը «մատը մատին չի տալիս»․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևանի զորամասերից մեկի կանանց գումարտակի զինծառայող, ով ցանկացավ ներկայացնել իրենց զորամասում տիրող բարձիթողի վիճակը և թե ինչպես են վերադասի կին զինծառայողները վերաբերվում իրենց հետ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում զինծառայողը ասաց․ «Մեր զորամասում, որտեղ բոլորը կանայք են, վերադասը իրեն առավելություն է տվել և մեր հետ վարվում ու խոսում է այնպես ինչպես ցանկանում են։ Անգամ մարզումների ժամանակ հղիներին ստիպում են հագնել զրահաբաճկոն և զենք, զինամթերով վազել 3 կամ 10 կմ։
Մեր զորամասում հրամանատարությունը շատ վատ է վարվում զորքի հետ։ Վիրավորում են մեր արժանապատվությունը և պատիվը։
Մի անգամ ստիպված լքել եմ զորամասը, որ գնամ ՀՀ Պաշտպանության նախարարություն, որպեսզի տեղեկացնեմ թե ինչ է կատարվում, սակայն ճանապարհին ինձ զանգեցին Ռազմական ոստիկանությունից և գնացի պատմեցի ամեն ինչի մասին ու նրանք ասացին, որ իրենք քրեական գործ կբացվեն վերադասի վրա, սակայն այդպես էլ «սայլը տեղից չշարժվեց»։
Մեր զինծառայողները վախից ելնելով է, որ այսքան ժամանակ չեն բողոքել, բայց բոլորն էլ դժգոհում են։ Մեր սպայական կազմը մեզ անգամ ասում է, ոիր իրենց ռազմական ոստիկանությունով չվախեցնենք, նրանք ոչինչ են իրենց դեմ»։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։