2547 դիտում
21:06 23-08-2020
Դանիել Իոաննիսյան. Մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզվում է՝ նախորդ իշխանության ներկայացուցիչները չափազանց ծանր են տարել այն, որ Վճռաբեկ ու Սահմանադրական դատարանները միավորվելու են մեկ` Գերագույն դատարանի մեջ:
Ես չեմ անդրադառնա այդ որոշման տակ ընկած բազմաթիվ հետազոտություններին, ուսումնասիրություններին ու հիմնավորումներին, որոնք պատրաստվել են թե՛ մեր հանձնաժողովի իրավաբան-անդամների, թե՛ այլ իրավաբան-գիտնականների, և թե՛ միջազգային փորձագետների կողմից... Առաջիկայում իրենք` մասնագետները կներկայացնեն այդ ամենը (ու հաստատ ինձանից լավ կներկայացնեն):
Բայց մի բան հստակ է. ի տարբերություն նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի՝ մենք չենք ստեղծելու մի դատական համակարգ, որը ծառայի որևէ քաղաքական թիմի շահերին և մենք չենք ստեղծելու պաշտոններ, որ հետո ինքներս զբաղեցնենք դրանք:
Հ. Գ. Իսկ թե ինչու են իրենց շրջապատի թալանածը պաշտպանելու գործն ստանձնած «Արփինե Հովհաննիսյանները» այդքան ծանր տանում Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների ապագայի մթագնումը, դատեք ինքներդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3129 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
7897 դիտում
22:46 22-10-2018
Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան
Այս բաժնից
469 դիտում
17:34 21-01-2025
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
799 դիտում
15:50 21-01-2025
Մետրոյի արդիականացման և նոր կայարանների ծրագրերին առնչվող ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել