6251 դիտում
15:48 22-08-2020
ԱՀԿ-ի կանխատեսումներով՝ COVID-19-ի համավարակը կհաջողվի հաղթահարել 2 տարի հետո
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումներով՝ կորոնավիրուսի համաճարակը կհաջողվի հաղթահարել միայն 2022 թվականի վերջերին։ Հաղորդում է [url=https://www.dw.com/ru/v-voz-uvereny-chto-s-pandemiej-udastsja-spravitsja-menee-chem-za-dva-goda/a-54656458]Deutsche Welle[/url]-ն։
Կառույցի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը ներկայիս իրավիճակը համեմատել է հարյուր տարի առաջ բռնկված իսպանական գրիպի հետ, որը հաջողվել է հաղթահարել շուրջ երկու տարի տևած պայքարի արդյունքում։ «Այսօր մենք ունենք տեխնոլոգիաներ և գիտելիքներ նման հիվանդությունների դեմ պայքարելու համար, սակայն մենք ապրում ենք գլոբալիզացիայի պայմաններում, ինչը թույլ է տալիս վիրուսին ավելի արագ տարածվել», - նշել է Գեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 23 միլիոնի, շուրջ 800 հազար մարդ մահացել է:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
16:06 19-02-2021
Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով․ ԱՄՆ դեսպանատուն
7569 դիտում
12:52 29-05-2022
Բիլ Գեյթսի կանխատեսումներով` նոր համաճարակ է սպասվում
Այս բաժնից
1510 դիտում
12:44 09-02-2025
Կարիբյան ծովում 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
895 դիտում
12:35 09-02-2025
Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում․ Պեսկով
1171 դիտում
11:50 09-02-2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ. NY Post