211652_close_icon
views-count1867 դիտում article-date 13:39 22-08-2020

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Արցախի ՏԿԶՆ պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությանը՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ: Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, մաղթել է, որ անպայման հաջողեն նոր կառավարության կազմում իրենց ստանձնած չափազանց պատասխանատու և կարևոր աշխատանքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում՝ պաշարների գնահատման և հանածոների արդյունահանման, ներդրումային միջավայրի, բնապահպանական կառավարման և վերահսկողության մեխանիզմների, ինչպես նաև երկրաբանական տեղեկությունների կառավարման և պետական մարմինների կարողությունների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է երկու հանրապետությունների օրենսդրական բարեփոխումների համընթաց իրականացման կարևորությունը: Կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ համագործակցել առաջիկայում յուրաքանչյուր նոր նախաձեռնության դեպքում, ինչպես նաև հաճախակի կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ:

Նմանատիպ նյութեր