Գնաբրին՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն խաղացող:
Կիսաեզրափակչում մյունխենցիները 3-0 հաշվով հաղթեց «Լիոնին», իսկ 25-ամյա գերմանացին դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:
Բացի Գնաբրիից, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև ՊՍԺ-ի խաղացողներ Նեյմարը և Անխել Դի Մարիան:
«Բավարիան» եզրափակչում կխաղա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: