211652_close_icon
views-count2945 դիտում article-date 23:40 21-08-2020

Ոստիկանության ծառայողները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների հետ օգոստոսի 20-ին Տիգրան Պետրոսյան փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Հովհաննես Ա.-ին, որը օգոստոսի 8-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: *** Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումներով օգոստոսի 19-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար բերման ենթարկված 46-ամյա Վազգեն Մ.-ն նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր