20433 դիտում
16:55 08-01-2019
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարության շնորհիվ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են 1 տասնյակից ավելի հետախուզվողների, այդ թվում՝ միջազգային
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ամանորի տոներին ընդառաջ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել նաև Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի գլխավորությամբ։
Գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին նույնպես «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան ժամանողների և մեկնողների թիվը կրկնակի ավելացել է և ոստիկանապետի հանձնարարականն է, որպեսզի տեղում կատարվի քաղաքացիների անվտանգության ապահովման ճիշտ աշխատանքներ, ինչը տեղի ոստիկանության և օդանավակայանի աշխատակիցներին հաջողվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները հունվարի 1-ից մինչև առ այսօր հայտնաբերել են մի քանի հետախուզվողների, ովքեր ՀՀ քր. օր-ի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ են եղել, մի քանիսն էլ հետախուզման մեջ են եղել այլ պետությունների իրավապահների կողմից, մի քանիսի նկատմամբ էլ արգելանքի որոշումներ է եղել քննիչների կողմից։
Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել են հունվարի 7-ին Սոչի-Երևան 2761 չվերթի ժամանումից հետո հայտնաբերել են 2018 թվականի ապրիլի 11-ից Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվա քաղաքի ներքին գործերի վարչության կողմից ՌԴ քր. օր-ի 264 հոդվածի 1-ն մասի (ավտովթար՝ մարմնական վնասվածքով) մեղադրանքով հետախուզվող 37-ամյա Նորայր Խոջամանյանին։
Նույն օրը նույն չվերթի ժամանումից հետո «Զվաթնոց»-ի ոստիկանները իրենց մոտ բերման են ենթարկել Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Ռուստամ Ռախմատովին, ով 2016 թվականի հունվարից Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Խոտլոնսկի մարզի Կուրգան Տյուբե քաղաքի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 375 հոդվածի 3-րդ մասի (դասալքություն) մեղադրանքով։
Հոնվարի 6-ին Մոսկվա-Երևան 897 չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն է ներկայացել Ծաղկալանջ գյուղի բնակիչ՝ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից Ոստիկանության Վաղաշապատի բաժնի կողմից հետախուզվող 23-ամյա Վահագն Հովակիմյանը։
Նույն «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 5-ին Փարիզ-Երևան 1060 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո տեղի ոստիկանություն է բերման ենթարկվել 2014 թվականի հուլիսից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվող 54-ամյա Հայաստան Գասպարյանը։
Հոնվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո բերման են ենթարկել 2012 թվականի մարտից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա Արսեն Սարգսյանին։
Նույն չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 2014 թվականի մարտից Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզվող 41-ամյա Հովհաննս Սահակյանին։
Հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին է բերման ենթարկվել Մոսկվա-Երևան 377 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի՝ 21-ամյա Տեխմինա Տանգինովան, ով սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության Խուդժանդու քաղաքի ներքին գործերի նախարարության կողմից հետախուզվում էր Տաջիկստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի (մարդկանց առևտուր) մեղադրանքով։
Նշված անձանց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և նրանց հայտնաբերման մասին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնից տեղեկությունները փոխանցվել են հետախուզումը նախաձեռնողներին։ Եղել են նաև դեպքեր, երբ տեղի ոստիկանություն են կամավոր ներկայացել հետախուզման մեջ գտնվողները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2026 դիտում
22:42 09-01-2020
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման ենթարկեցին հետախուզվողների
2073 դիտում
16:34 31-07-2020
Օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել են հետախուզվողների
2313 դիտում
01:59 21-11-2019
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)