211652_close_icon
views-count2336 դիտում article-date 20:02 20-08-2020

ՀՀ-ում դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատումը կարող է լինել շարունակական. ԱՆ նախարար

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն հույս է հայտնում շարունակական դարձնել պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի դրական փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսուքյան ասուլիս»-ի ժամանակ: «Կարծում եմ՝ այս պրոցեսը կարող է լինել շարունակական»,- նշեց Բադասյանը: Անդրադառնալով ցմահ դատապարտյալների հետ կապված հարցին՝ նախարարը հայտնեց, որ այդ մասով բավական մեծ հաջողություններ են գրանցվել: «Նրանցից 2-ն իրենց պատիժը կրում են բաց ռեժիմում, ինչը հնարավորություն է տալիս նրանց կիսաազատության կարգավիճակ ունենալ: Այսինքն՝ այս 2 դեպքը բացառիկ է Հայաստանի պատմության համար»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Նմանատիպ նյութեր