«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այսօր հանդիպում է ունենալու թիմի առաջատար Լիոնել Մեսիի հետ:
Բարսելոնայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է ակումբում արգենտինացու ապագան:
Կումանը՝ տեղեկանալով, որ Մեսին «Բավարիայից» 2:8 հաշվով պարտությունից հետո թիմից հեռանալու մտադրություններ ունի, որոշել է խոսել նրա հետ:
Այդ հանդիպման համար Մեսին դադարեցրել է իր արձակուրդը: