Մեսիի 10 համարի մարզաշապիկով «Բարսայում» կխաղա Անսու Ֆատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնան» նշել է այն ֆուտբոլիստին, ով հանդես կգա տասներորդ համարի ներքո․ այս համարը ազատվել էր Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելուց հետո:
Կատալոնացիների 18-ամյա ֆուտբոլիստ Անսումանե Ֆատին ստացել է այդ համարի մարզաշապիկը: Ֆատին «Բարսելոնայի» սան է:
Նա կատալոնական թիմում իր նորամուտը նշեց 2019 թվականի օգոստոսին: Այս ընթացքում նա 43 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է Armsport.am-ը: