211652_close_icon
views-count67157 դիտում article-date 14:50 20-08-2020

Զավեշտալի դեպք մարզերից մեկում. ոստիկանությունը որոնում է քաղաքացուհուց կրծքերի վիրահատության համար` խաբեությամբ գումարին տիրացած անձին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, զավեշտալի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում: Տեղի ոստիկանության տարածքային բաժին է դիմել Քրիստինե Վ.-ն և հայտնել, որ օգոստոսի 17-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում աշխատող իր ծանոթ Գոհար Վ.-ն, իր աղջկա՝ 20-ամյա Ռ.Ն.-ի՝ վիրահատության եղանակով կրծքերի մեծացման համար բժշկին գումար տալու նպատակով, իրենից վերցրել է խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը կազմել է մոտ 450 հազար դրամ և Քրիստինե Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ Գոհար Վ.-ն գումարը բժշկին չի տվել, այլ՝ խաբեությամբ տիրացել է դրան: Տարածքային ոստիկանությունում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գոհար Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր