143610 դիտում
10:30 07-06-2018
Արտակարգ դեպք մարզերից մեկում. Ղազարոս Աղայանը դիմել է ոստիկանություն և հայտնել. «Խաչատուր Աբովյանը կարտոֆիլի սերմացուն տարել և 1 մլն դրամը չի վճարել». ոստիկանությունը որոնում է Խ. Աբովյանին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 66-ամյա Ղազարոս Աղայանի դիմումի փաստով։
Վերջինս դիմել է իր բնակության վայրի ոստիկանության բաժին և հայտնել, որ 2016 թվականի ապրիլին ինքը 5.600 կգ կարտոֆիլի սերմացուն 1 կգ-ը 180 դրամով վաճառել է հարևան մարզի բնակիչ՝ 52-ամյա Խաչատուր Աբովյանին, որի գումարը կազմել է մոտ 1 մլն դրամ և պայմանավորվել են, որ 3 ամսվա ընթացքում Խ. Աբովյանը պետք է գումարը վճարի, սակայն մինչև օրս գումարը խաբեությամբ ոչ միայն չի վճարվել, այլ նաև հեռախոսազանգերին Խ. Աբովյանը չի պատասխանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքի ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Խ. Աբովյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: