211652_close_icon
views-count40302 դիտում article-date 19:34 25-08-2017

Արտակարգ դեպք մարզերից մեկում. 16-ամյա աղջիկը ծննդաբերել է. Ոստիկանությունը որոնում է նրա հետ սեռական հարաբերություն ունեցող 26-ամյա կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեկ՝ օգոստոսի 24-ին, ծննդատներից մեկից զանգահարել են Տարածքային Ոստիկանության բաժին և հայտնել, որ առավոտյան ժամը 08:00-ի սահմաններում իրենց ծննդատանը 16-ամյա աղջիկը երեխա է ծննդաբերել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան հղիացնելու մեջ որոնվում է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անդրանիկ Գրիգորյանը, ով աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր տանը: Տարածքային Ոստիկանությունը ձեռնակում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, իսկ փաստի առթիվ էլ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր