211652_close_icon
views-count1210 դիտում article-date 12:54 20-08-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-ից 20-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու` 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման` 8-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, յուրացման կամ վատնման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 3-ական, բնակարանային գողության, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր