1385 դիտում
10:29 20-08-2020
ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը
ԱՄՆ-ն կասեցրել է Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագիրը․ Չինաստանի կողմից Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունումից հետո սա Պեկինի վրա ճնշում գործադրելու վերջին քայլն է, հայտնում է [url=https://www.bbc.com/news/world-asia-china-53844263]BBC[/url]-ն։
Սա ԱՄՆ-ի և Հոնկոնգի միջև կասեցված երկկողմ պայմանագրերից միայն մեկն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին կասեցրել էր նաև արտոնյալ առևտրի և Հոնկոնգի դիվանագիտական կարգավիճակի մասին պայմանագրերի գործողությունը։
Չինաստանն առայժմ չի մեկնաբանել պայմանագրերի վերջին կասեցումները։
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսի հայտարարության համաձայն՝ կասեցված պայմանագրերը վերաբերում են փախստական հանցագործներին հանձնելուն, դատապարտված անձանց փոխանցելուն, ինչպես նաև նավերի միջազգային շահագործումից ստացվող եկամուտներին։
Ավելի վաղ Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագրերը կասեցրել էին նաև Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ավստրալիան։
Նմանատիպ նյութեր
1293 դիտում
11:53 01-07-2015
Ռուսաստանը կարող է խզել Վրաստանի հետ արտահանձնման մասին պայմանագիրը
880 դիտում
18:07 24-06-2024
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
5124 դիտում
22:07 06-08-2016
ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցով պատվիրակություն կուղարկի Թուրքիա
Այս բաժնից
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
946 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել