Հոնկոնգի աստղադիտարանը ուժեղ անձրևների պատճառով հայտարարել է ամենաբարձր՝ «սև» նախազգուշացման մասին
Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի օդերևութաբանական դիտարանը երեքշաբթի օրը ուժեղ անձրևների պատճառով հայտարարել է ամենաբարձր «սև» նախազգուշացման մասին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ճանապարհների ուժեղ ջրհեղեղի և ծանր եղանակային պայմանների պատճառով քաղաքացիները պետք է մնան անվտանգ վայրերում։ Աստղադիտարանից հավելել են, որ հորդառատ անձրևների պատճառով հնարավոր են ջրհեղեղներ և գետերի վարարումներ։
«Դուրս մի եկեք փողոց, քանի դեռ գործում է հորդառատ անձրևի «սև» նախազգուշացումը և մինչև ճանապարհային իրավիճակը չբարելավվի», - ասվում է նախազգուշացման մեջ։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն ավելի վաղ հայտնել է, որ Պեկինում երկարատև անձրևների պատճառով 30 մարդ է մահացել։