5179 դիտում
22:30 19-08-2020
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, 24-ամյա Յուրի Սաքունցը ևս 3 ռեկորդ է սահմանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի Հայաստանի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, 24-ամյա Յուրի Սաքունցը, չնայած իր երիտասարդ տարիքին, հասցրել է մի քանի համաշխարհային ռեկորդներ սահմանել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 18-ին նա սպորտային վարժություններով սահմանել է Գինեսի 3 ռեկորդ:
1. Ափսեների օգնությամբ շշի վրա հենվելով, հենում ծալում է կատարել է 10 անգամ, շրջանցելով ռեկորդակիր ռուս մարզիկին, ով կատարել էր ընդամենը 2 անգամ:
2. Հետևում պահած ձեռքերով պատռել է 10 տուփ խաղաքարտեր:
3. Մեկ շիշը գետին, երկուսը՝ ձեռքերում՝ հենվելով շշի ծայրին, կատարել է հենում- ծալում 11 անգամ՝ շրջանցելով ռուս մարզիկին, ով կատարել է ընդամենը 3 անգամ:
Նշված ռեկորդները հաստատվել են Հայաստանի դյութազնագրքի ասոցիացիայի կողմից և գրանցվել ՀՀ դյութազնագրքում::
Ռեկորդի սահմանմանը ներկա էին սպորտի համաշխարհային կազմապերպության աշխարհի ռեկորդների ռեգիստրի ներկայացուցիչ Վլադիմիր Դաշյանը, ով նույնպես գրանցեց ռեկորդներն ու ուղարկեց հանձաժողով՝ հաստատելու ռեկորդները միջազգային ասպարեզում:
Յու. Սաքունցը նախկինում նույնպես սահմանել է ռեկորդներ, որոնցից վերջինը գրանցվել է ինչպես աշխարհի ռեկորդների գրքում, այնպես էլ Գինեսի, որը նույնապես կապված է սպորտային վարժությունների հետ, երբ ատամներով բռնած ճոպանով հետ քայլելով 7,5 մ քաշել է 25 տոննա կշռող հրշեջ-մեքենան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+