211652_close_icon
views-count41844 դիտում article-date 20:28 16-06-2020

Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն նոր ռեկորդ է սահմանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը այսօր՝ հունիսի 16-ին, դյուցազնագրքի նոր ռեկորդ է սահմանել՝ 200 կգ կշռող ծանրաձողով կատարելով կքանիստ վարժություն՝ ծանրաձողը ուսերին պահելով 40 վայրկյան: Ռեկորդի սահմանմանը ներկա էին դյուցազնագրքի ռեկորդի սահմանման աշխատանքները համակարգող հանձնաժողովը՝ նախագահ Հովհաննես Սահակյանի եւ քարտուղար Արամ Ռեւազյանի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը, ինչպես նաեւ ձեռքի գնդակի վաստակաշատ մարզիչ, դոցենտ Արման Բարսեղյանը, «Ալեքս»մարզակումբի ավագ մարզիչ Արամ Զուրաբյանը, Վանաձորի «Առափնյա» համատիրության նախագահ Արեն Անանյանը: Ռեկորդի սահմանումը ամբողջությամբ տեսագրվել է, հանձնաժողովի կողմից արձանագրվել: Այն կներկայացվի ՀՀ դյուցազնագրքի ասոցիացիա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ուժային եռամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Զորիկ Պողոսյանն ասաց, որ այսօր փորձել է սահմանել նոր ռեկորդ: Չեմպիոնը իր շնորհակալությունը հայտնեց դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանին ու Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատար Հովհաննես Սահակյանին՝ իրեն մշտապես քաջալերելու եւ կողքին գտնվելու համար: Սահմանած ռեկորդը Զ. Պողոսյանը նվիրեց «Կամուրջ 88» նախագծին: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր