211652_close_icon
views-count1799 դիտում article-date 15:15 19-08-2020

Ապրիլյան պատերազմը սերտ շաղկապված է բանակցային գործընթացի հետ, որը փակուղի է մտել՝ դրանով ավելացնելով պատերազմի վտանգը. Սերժ Սարգսյան. Tert.am

Իմ այսօրվա ասելիքը զեկույցի հետ կապված չէ, իմ ասելիքը պայմանավորված է նրանով, որ իրադարձություններ են տեղի ունենում և մեր երկրում, և մեր երկրի շուրջ, և այդ իրադարձությունները, իմ պատկերացմամբ, սերտ շաղկապված են նաև Ապրիլյան իրադարձությունների հետ: Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373753]Tert.am[/url]-ը, այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին՝ նա ասել էր` քառօրյայի մասին կխոսի արտակարգ դրությունից հետո, մինչդեռ հիմա է ասուլիս հրավիրել, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ասելիք ունի մինչև զեկույցի հրապարակումը: «Ապրիլյան պատերազմը լոկ պատերազմ չէր, այն ռազմաքաղաքական մեծ իրադարձություն էր, որ ազդեցություն ունեցավ մեր և' ներքին, և' արտաքին քաղաքական օրակարգերի վրա: Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության և անվտանգության հետ, ուստի դա մեր ժողովրդի կենսական հարցերից մեկն է: Ապրիլյան պատերազմը շատ սերտ շաղկապված է Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի հետ, որ ցավոք սրտի, իմ կարծիքով` կա'մ փակուղի է մտել, կա'մ ընթանում է ոչ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ դրանով ավելացնելով պատերազմի վտանգը»,- ասաց նա: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/serzh-sargsyan/3373753]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր