211652_close_icon
views-count2264 դիտում article-date 14:53 19-08-2020

Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Ապրիլյան պատերազմի ընթացքում Գլխավոր շտաբի և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից. Սերժ Սարգսյան. Tert.am

Մինչ այդ հանդիպումը արդեն հայտարարվել էր հրադադարի ռեժիմ. ճիշտ է, որ այն 100 տոկոսով չէր պահպանվում, բայց այնուհանդերձ հայտարարվել էր: Այս մասին Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ասուլիսին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով պատերազմի օրերին Մոսկվայում գլխավոր շտաբի պետերի մակարդակով կայացած հանդիպմանը, որից հետո ռազմական լայնածավալ գործողությունները դադարեցին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373759]Tert.am[/url]-ը։ «Գեներալ Յուրի Խաչատուրովն (նա Ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը. Tert.am ) ինձ ասաց, որ իրեն զանգահարել է ՌԴ գլխավոր շտաբի պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպել և խոսել հրադադարի թեմայով: Խաչատուրովն էլ ասել է, որ ինքը պատրաստ է հանդիպման Թիֆլիսում, որովհետև շատ մոտ է, և ռազմական գործողությունները վերսկսելուց հետո կարճ ժամանակում կարող է հասնել ՀՀ, որովհետև ակնհայտ է` Գլխավոր շտաբն է ղեկավարում ռազմական գործողությունները, և պետք է ասեմ՝ արվել է շատ լավ, և ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից»,-մանրամասնեց Սարգսյանը՝ նշելով, թե, այնուամենայնիվ, հանդիպումը կայացել է Մոսկվայում: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/08/19/Serzh-sargsyan/3373759]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր