211652_close_icon
views-count2735 դիտում article-date 11:21 19-08-2020

Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք. կա 1 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 244 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 249 է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր