211652_close_icon
views-count3478 դիտում article-date 21:17 18-08-2020

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ազատման դիմում է ներկայացրել

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները: Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին: Վստահ եմ, որ այսուհետ ևս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր