Հայտնի է դարձել, թե ով կլինի «Բարսելոնայի» նոր մարզիչը
Հայտնի է դարձել, թե ով կլինի «Բարսելոնայի» նոր մարզիչը: Ինչպես հայտնել է The Guardian-ը, արդեն այս շաբաթ մարզիչ կնշանակվի Ռոնալդ Կումանը: Հենց նրա թեկնածության վրա է կանգ առել «Բարսայի» ղեկավարությունը:
Նշվում է, որ «Բարսայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն գերադասում էր Մաուրիսիո Պոչետինոն, սակայն տնօրենների խորհրդի մի շարզ անդամներ դեմ են եղել նրա թեկնածությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» պաշտոնանկ է արել մարզիչ Կիկե Սետյենին և մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին, թեպետ սրա հետ կապված պաշտոնական տեղեկություն դեռ չկա: