211652_close_icon

89 անձ ցանկություն է հայտնել Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով վերադառնալ Հայաստան. Մարուքյան

views-count3530 դիտում article-date 13:48 17-08-2020
Այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ինչպես հիշում եք, տասն օր առաջ դիմել էի վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների եւ նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։ Տեղեկացնում եմ, որ այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել եմ վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել, եթե ՀՀ կառավարությունը բանակցությունների արդյունքներով հանդես գա հայտարարությամբ, որ հստակ որոշված օրը վերոնշյալ եղանակով մեր քաղաքացիները տեղափոխվելու են հայրենիք։ Սույն առաջարկության կապակցությամբ կառավարության պատասխանը եւս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր