Ճապոնիայում օդի ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել
                        Ճապոնիայում օդերևութաբանները օդի ջերմաստիճանի ռեկորդային բարձրացում են գրանցել՝ +41,1℃։ Այդ մասին հայտնել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը։
Նշվում է, որ օդի ամենաբարձր ջերմաստիճանն արձանագրվել է երկրի Սիձուոկա պրեֆեկտուրայում։
Ներկա պահին մայրաքաղաք Տոկիոյում օդի ջերմաստիճչանը +36℃ է, իսկ իշխանությունները կոչ են անում բնակչությանը խստագույնս պաշտպանվել տապից և արևահարումից։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

