211652_close_icon
views-count1583 դիտում article-date 13:45 15-08-2020

Մեկնարկում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը: Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով՝ Ուսուցում մանկապարտեզում, Ուսուցում մեկօրյա դպրոցում, Տարրական ուսուցում, Հայոց լեզվի և գրականության դասավանդում, Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում, Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:

Նմանատիպ նյութեր