«Արսենալը» վրդովված է Օզիլի հարցազրույցից
«Արսենալը» զայրացած է իր կիսապաշտպան Մեսութ Օզիլի վրա:
Լոնդոնյան ակումբը իր վրդովմունքն է հայտնել ֆուտբոլիստի՝ օրերս տված հարցազրույցի առթիվ, որտեղ Օզիլը ճիշտ է համարել, որ չի ցանկացել հրաժարվել աշխատավարձի նվազեցումից: Օզիլը ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, նրա աշխատավարձը կազմում է շաբաթական 350 հազ. ֆունտ:
Բացի այդ, գերմանացին հայտարարել է, որ իրենց ոչ ոք չի կարողանա ստիպել հեռանալ «Արսենալից»՝ մինչև գործող պայմանագրի ավարտը: Մրցաշրջանի վերսկսումից հետո Օզիլը ոչ մի անգամ խաղադաշտ չի մտել: