19526 դիտում
18:05 13-12-2014
Մինչև հիմա կուսությունը պահպանած և միայնակ Մանյա տատի՝ SHAMSHYAN.com-ին տված հարցազրույցից հետո բարի մարդիկ «գրոհեցին» նրա տունը և տոնի վերածեցին նրա 100-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ներկայացրել էր երեւանաբնակ 100-ամյա Մանյա Հարությունյանի պատմությունը, ով այսօր բոլորեց իր 100-ամյակը: Վերջինս նշել էր, որ իրեն երջանիկ չի համարում: Ավելին` իրեն նմանեցնում է Թումանյանի հերոսներից Անուշին, որովհետեւ ընտանիք չունի՝ ոչ սիրող ամուսին, ոչ զավակներ: Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ու շարունակաբար մերժել ամուսնության առաջարկները: Ափսոսանքով միայն տարիներ անց գիտակցել է իր մեծ սխալը, իսկ 100-ամյակին պահած միակ երազանքն այն էր, որ դուռը բացող լինի. թեկուզ անծանոթ մարդկանց կողմից չանտեսվի եւ իրեն վերջնականապես լքված չզգա: Ու այդպես էլ եղավ. Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հանձնարարականով Մանյա տատի 100-ամյակը շնորհավորելու եկան Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները՝ Մանյա տատի համար բերելով գումար եւ նվերներ: Միանգամից արձագանքեցին նաեւ բոլորի կողմից սիրված «Բումբումիկ» ընկերության տնօրինությունից եւ տատի ծնունդը տոնի վերածելու պատրաստակամություն հայտնեցին: Ժամեր անց արդեն Մանյա տատի տանն էին: Մանյա տատը երբեք նման գեղեցիկ եւ ուրախ հյուրեր չէր ունեցել: Նա, անակնկալի գալով, «Բումբումիկի» հերոսների հետ պարի բռնվեց եւ, թեեւ 100-ամյակն էր նշում, բայց մանկացել էր:
100-ամյա կնոջ հետ նրա ծննդյան տարեդարձը միասին նշելու պատրաստակամություն հայտնեց նաեւ «Զուզու» ընկերության տնօրինությունը, ովքեր Մանյա տատի խնջույքի սեղանը լցրեցին իրենց արտադրանքի համեղ քաղցրավենիքներով եւ խմիչքներով: Տատն այնքան էր ուրախացել այդ վերաբերմունքից եւ նվերներից, որ անընդհատ կրկնում էր, թե իր տարիներն էլ այդ համեղ արտադրատեսակների նման քաղցրացան: Իսկ «Տու Կասա» մսամթերքի արտադրամասի տնօրինությունը սիրով պատրաստակամություն հայտնեց իրենց մսամթերքի արտադրամասի կիսաֆաբրիկատներով էլ ավելի համեղ դարձնել Մանյա տատի ծննդյան հյուրասիրությունը: Վերջիններս տատին մեծ քանակությամբ կիսաֆաբրիկատներ էին բերել, որ տատը պատրաստելու եւ համեղ սնվելու հետ խնդիր չունենա: 100-ամյա Մանյա տատը այնքան էր տպավորվել հյուրերի ջերմությունից եւ ուշադրությունից, որ բոլորի հետ պարի բռնվեց եւ խոստովանեց, որ իր անցած տարիների ընթացքում, երբեք այսպիսի հիշվող եւ անակնկալներով լի տարեդարձ չի նշել ու շնորհակալություն հայտնեց բոլորին իրեն նման երջանիկ ակնթարթներ պարգեւելու համար:
«Ես, քանի որ մենակ էի, անընդհատ ինքս ինձ հետ խոսելով ասում էի, թե ինչիս են պետք այս 100 տարիները, եթե պետք է այն միայնության մեջ նշեմ: Բայց այնպես արեցիք, որ այս օրը իմ ամենահիշարժան եւ ուրախ ծննդյան տարելիցը դարձավ, ես դա երբեք չեմ մոռնա»,- հուզված ավելացրեց նա:
Իսկապես, հետաքրքիր է կյանքը ու հայի տեսակը, ով կարող է կիսել անգամ անծանոթի միայնությունը ու ջանք չխնայել ծեր կնոջ միայնությունը տոնի վերածելու համար:
Հիշեցնենք, որ այսօր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը Մանյա տատի հետ բացառիկ ու անկեղծ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/13/36899/]հարցազրույց [/url]էր ունեցել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+