211652_close_icon
views-count10320 դիտում article-date 15:09 14-08-2020

«Կինս ինձ անակնկալի բերեց այդ նվերով». Գարիկ Սեփխանյանի 37-ամյակի անակնկալները. Tert.am

Դերասան Գարիկ Սեփխանյանը նշել է 37-ամյակը: [url=https://www.tert.am/life/am/news/2020/08/14/Garik/67175?fbclid=IwAR1p_IWVkKb2XAXj0W68qEppGFBRXJuRhk5FukE1tB7U6yY7LZYLjviYDHY]Tert.am Life[/url]-ի հետ զրույցում Գարիկն ասաց, որ օրը սկսվել է կեսգիշերի անակնկալով. այս օրերին դերասանը գտնվում է Վանաձորում, որտեղ նկարահանում են «Դեպի ճամբար» նախագիծը, որի թիմն էլ անակնկալի է բերել Գարիկին: «Կեսգիշերին դերասանները, ճամբարի երեխաներն անակնկալ մատուցեցին ինձ: Ես նկարահանման հրապարակում էի, ասացին, որ դուրս գամ պատշգամբ, դուրս եկա ու տեսա, որ ներքևում բոլորը տորթով, մոմերով երգում են ինձ համար: Այդ ժամին նկարահանման լինելը հատուկ պլանավորված չէր, ամեն օր էլ մինչև ուշ գիշեր նկարահանումներ ենք ունենում: Ավելի ուշ վերադարձա տուն՝ Էջմիածին, ծննդյանս օրը նշեցի ընտանիքիս անդամների, ընկերներիս հետ»,-ասաց նա: [img]https://st0.shamshyan.com/editor/0875962001597403088584242.jpg[/img] Դերասանին շատ է ուրախացրել նաև կնոջ` Սյունեի անակնկալը: «Փոքրուց շատ եմ սիրում ձկնորսություն: Կինս ինձ անակնկալի բերեց՝ նվիրելով Որսորդի վկայական, բայց դեռ քննություն պետք է հանձնեմ»,-նշեց նա: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/life/am/news/2020/08/14/Garik/67175?fbclid=IwAR1p_IWVkKb2XAXj0W68qEppGFBRXJuRhk5FukE1tB7U6yY7LZYLjviYDHY]կայքում[/url]։ [img]https://st0.shamshyan.com/editor/0063603001597403158317713.jpg[/img]

Նմանատիպ նյութեր