211652_close_icon
views-count1938 դիտում article-date 18:52 13-08-2020

Օգոստոսի 12-ին մայրաքաղաքում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 12-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 10-ի մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ 3 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 1 մեքենա հետախուզման մեջ էր, 12 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր, 7-ի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 2 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի էին։ Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր