211652_close_icon
views-count2683 դիտում article-date 10:02 13-08-2020

Երևանում և Սևանում այսօր պլանային գազանջատումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 16․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-ից մինչև 5-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։ Նույն օրը՝ ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 55, 57, 61,63,65, Շինարարների 1 բազմաբնակարան շենքերի և հարակից հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր