3298 դիտում
09:25 13-08-2020
Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունների շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին կրկին ակտիվացել են աշխատանքները թե՛ Ընտրական օրենսգրքի քննարկումների, թե՛ սահմանադրական փոփոխությունների շուրջ: Եվ եթե սահմանադրական փոփոխությունների հարցում ավելի ակտիվ են մասնագիտական հանձնաժողովի անդամները, ապա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնողն ու ջատագովը հենց իշխող խմբակցությունն է:
Բանն այն է, որ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Արդեն տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, և թեմաներն էին նախընտրական քարոզարշավը, քարոզարշավի ֆինանսավորումը, վարչական ռեսուրսի չարաշահման արգելքը:
Նկատենք, սակայն, որ իշխանական խմբակցությունը նպատակ ունի Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ բերել միայն գարնանային նստաշրջանին։ Հիշեցնենք, որ այս փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, որը չընդունեցին խորհրդարանում դեռևս մեծամասնություն կազմող հանրապետականները:
Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր, և դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:
Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։
Հավելենք, որ այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար, և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։ Իսկ, ահա, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները հայեցակարգը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, սակայն քվեարկությունը խորհրդարանում կրկին նախատեսված է հաջորդ տարի:
Այսինքն՝ հաջորդ տարին ակտիվ է լինելու նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքերի ընդունման առումով: Մենք տեղեկացանք, որ այս պահին երկու խումբն էլ շարունակում են աշխատանքները ժամկետներում տեղավորելու համար»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
32487 դիտում
14:55 18-06-2018
Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ
1707 դիտում
22:28 09-07-2019
Արցախի ԱԺ-ում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ են անցկացվել արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան